Այսօր աշխատանքային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում թեմայով կազմակերպվել էր սեմինար: Ողջույնի խոսքում երկօրյա սեմինարի կազմակերպիչներից Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող Լիանա Մարուքյանը մասնակիցներին՝ իրավաբաններին, փաստաբանների ու իրավական և տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողներին ներկայացրեց 2008 թվականից Հայաստանում գործող հիմնադրամի առաքելություն: «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ հանձնարարականը 70-ից ավելի երկրներին մեկ է՝ ժողովրդավարության հաստատումը»,- ասաց Լիանա Մարուքյանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը տեղեկացրեց 1995 թվականից գործող հասարակական կազմակերպության բազմասպեկտր աշխատանքի մասին:
«Ասոցիացիայի հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության իրավագիտակցության մակարդակը, նպաստել նոր սերնդի գիտակրթական մակարդակի կատարելագործմանը, ինչպես նաև ռեֆորմների իրականացմանը»,- բացման խոսքում հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքին՝ ասոցիացիայի նախագահը նշեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը շատ խոցելի է, և Հայաստանը դեռևս այս օրենսգիրքը լիովին չի համապատասխանեցրել միջազգային չափանիշներին:
Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը հույս հայտնեց, որ ի դեմս ՀԵԻԱ մասնագետների այսուհետև կկարողանան համագործակցել նրանց հետ՝ նշելով, որ շատ հաճախ անկախ փորձագետների խնդիր են ունենում ոլորտում:
Սեմինարի ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Անահիտ Հակոբյանը ներկայացրեց կանանց և հատկապես հղի կանանց աշխատանքային իրավունքների իրացման ապահովմանը նվիրված ՀՀ օրենքները, միջազգային փաստաթղթերը, Կոնվենցիաները:
Զեկույցներով հանդես եկան նաև Հայ օգնության ֆոնդի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Միրա Անտոնյանը՝ նվիրված անչափահասների աշխատանքային իրավունքների իրականացման ապահովմանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների վերականգման բաժնի ներկայացուցիչ Տաթևիկ Թոխյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի դերը կանանց և անչափահասների աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում թեմայով և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու Կարեն Քոչարյանը՝ աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման մասին:
Սեմինարի մասնակիցները բաժանվեցի երեք խմբերի, քննարկեցին զեկույցների ժամանակ և թեմաներով բարձրացված խնդիրների լուծման տարբերակները և հանդես եկան համապատասխան առաջարկություններով:
Երկօրյա սեմինարի առաջին օրն ավարտվեց Կանանց ռեսուրսների կենտրոն այցելությամբ՝ կենտրոնի գործունեությանը ծանոթանալու նպատակով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net