Վիգեն Նազարյանը որպես վկա հարցաքննվել է Ազգային անվտանգությունում. փաստաբան

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանը որպես վկա հարցաքննվել է Ազգային անվտանգությունում, ինչից հետո գնացել է տուն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը նաև նշում է, որ հարցաքննությունից առաջ նրա տանը խուզարկություն է կատարվել, սակայն քննվող գործի շրջանակներում հանցագործության հետ կապ ունեցող ոչ մի իր չի հայտնաբերվել: Փաստաբանը հրաժարվեց ասել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Վիգեն Նազարյանը:

«Ես նախաքննական գաղտնիք հրապարակել չեմ կարող: Վիգեն Նազարյաը այս գործում վկայի կարգավիճակ ունի ու մենք էլ շատ մանրամասների չենք տիրապետում: Ուղղակի նշեմ, որ շատ լուրջ գործի շրջանակում էր և Վիգեն Նազարյանը ոչ մի հակաօրինական արաքի հետ կապ չունի: Հուսով եմ, որ կարճ ժամանակ հետո քննության հետ նա  ոչ մի առնչություն չի ունենա»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Հիմանդիր խորհրդարանի քարտուղարությունը  ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, թե ԱԱԾ-ն ձերբակալել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել