Դատավորը չի կարողանալու 3 անգամից ավելի դիմում գրել արձակուրդի համար. օրենքի նախագիծը՝ ԱԺ-ում

Երևանի քաղաքի վարչական շրջանների դատարանների ծանրաբեռնվածությունը տարբեր է, որի համար առաջարկում ենք Երևանի վարչական շրջանների դատարանի փոխարեն ունենալ մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Երևանի դատարան: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին,  Ազգային Ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Դատական օրենսգրքում և հարկից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

«Դա նաև ձեռնտու է ֆինասական տեսանկյունից, որովհետև, բնականաբար, մենք  կունենանք մեկ դատարանի նախագահ, ոչ թե վարչական շրջանների նախագահներ: Գործերի բաշխվածությունը կտարածվի Երևան քաղաքում բոլոր դատավորների միջև: Այսինքն՝ հավասարակշռված բաշխում կլինի: Սա անշուշտ կբերի դատարանների բեռնաթափման, որն էլ իր հերթին կնպաստի գործերն արագ քննելուն»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը անդրադարձավ նաև  դատավորներին տրվող արձակուրդներին: Գործող օրենսդրությամբ արձակուրդ գնալուց առաջ դատավորը 20 օր շուտ դիմում է դատարանի նախագահին և 20 օր առաջ իրեն գործեր չի մակագրվում: Երբ դատավորը տարվա մեջ բազմաթիվ անգամ դիմում է գրում արձակուրդ գնալու համար, հետո ետ է վերձնում դիմումը, միևնույնն է` նրան 20 օր առաջ գործ չի մակագրվում: Առաջարկվող նախագծով դատարվորները տարվա սկզբում պետք է ասեն, թե երբ են ուզում արձակուրդ գնալ,  արձակուրդը տրամադրվելու է 3 մասնաբաժնով և չի կարողանալու 3 անգամից ավելի դիմում գրել արձակուրդի համար: Սահմանափակվել է նաև դատավորին արձակուրդ գնալով պայմանավորված գործերի մակագրման ժամկետը: Առաջարկվում է արձակուրդ գնալուց միայն 10 օր առաջ նրանց գործեր չմակագրել:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր գլուխ է ավելացել, որը կոչվելու է պարզեցված վարույթներ. «Սա հենց այն վարույթն է, որը փոքր գումարի գործերով քննվելու է արագ: Նույն ՓՄՁ-ի համար սա շատ օգտակար մեխանզիմ կարող է լինել, որովհետեւ խոսքը վեաբերվում է մինչեւ 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջներին: Նման պահանջները դատարանը պետք է քննի հայցը վարույթ ընդունելուց հետո մոտավորապես 2 ամսվա ընթացքում առանց դատական նիստի»,-նշեց փոխնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել