Երևանում դեկտեմբեր ամսին երբևիցե գրանցված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը դիտվել է
10․12․1998թ +22,4 աստիճան
28․12․2002թ -28,2 աստիճան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը․
«Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,-նշել է նա։
Սուրենյանի գրառման համաձայն Կապանում ժամը 13։00 դրությամբ +16 աստիճան է գրանցվել։