Գլխավոր դատախազը՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնից ազատման վերաբերյալ

Երբ  Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք տեղեկատվություն, կստուգենք և անհարաժեշտության դեպքում կհետևի քրեական պատասխանատվություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադառնալով  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատմանը:

Արթուր Դավթյանի խոսքով՝  նրա ազատման պատճառների մասին նրան հայտնի է այնքան, որքան հայտնի է ամբողջ հանրությանը, և այդ պատճառները որևէ հանցավոր դրսևորման մասին տեղեկություններ չեն պարունակել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայկազ Բաղմանյանը նախագահի հրամանագրով ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ նա զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել՝ իր հորդորով: Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Բաղմանյանը չի կատարել աշխատանքային պայմանավորվածությունները, և համատեղելի չէ ծառայության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել