Միխայիլ Սահակաշվիլիին ձերբակալել են

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Այս մասին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Սաակաշվիլիի կողմնակիցները պատրաստվում են վրաններ խփել այն մեկուսարանի մոտակայքում, որտեղ նա պահվում է, և հերթապահություն իրականացնել։

Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկու խոսքով՝ քաղաքական գործիչը, ով գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, հացադուլ է հայտարարել:

 Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել