Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել դատապարտյալի փախուստի վերաբերյալ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Թ. Ալավերդյանը առողջական խնդիրների պատճառով 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ համապատասխան բաժանմունքի հիվանդասենյակում պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Ա. Միքայելյանի և նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ. Շիրակյանի հսկողությամբ: Սակայն 14.11.2017թ.-ին, օգտվելով նշված աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից, մտել է սանհանգույց, ապա` այդտեղից դեպի բաց պատշգամբ տանող դռնով դիմել փախուստի:

Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 355-րդ հոդվածների 1-ին  մասերով:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու` առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել