Բացահայտվել է Էջմիածնում կատարված սպանության շարժառիթը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ավտոտեխսպասարկամ կետի պահակ Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:

Նա նշել է, որ սպանության պատճառը իր սենյակի չհրկիզվող պահարանում եղած 380,000 դրամի գողությունն է եղել։ Տղամարդը համզված էր, որ  Խորեն Սարգսյանն է գողությունը կատարել։ Սարգսյանը նույն կետի աշխատակիցը՝ ավտոէլեկտրիկը։ «Ինքն էն աշխարհում հանգուցյալներին հանգիստ չէր թողնի, հատուկ հենց դրա համար եմ ձեռքերը կտրել, որ գողություն չանի»,-ոստիկաններին հայտնել է  Սլավիկ Մ.-ն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սլավիկ Մ.-ն ձերբակալված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել