Եթե անձը ամիսներ կամ տարիներ շարունակ բնակվում է օտարերկրյա պետությունում, սակայն հաշվառված է ՀՀ որևէ հասցեում, նրա մշտական բնակության վայրի հասցեն ՀՀ օրենսդրության համաձայն համարվում է ՀՀ բնակության վայրի հասցեն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում իրազեկում է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա նաև ավելացնում է.
«Նույնիսկ եթե անձը ՀՀ քաղաքացիությունից բացի ունի այլ երկրի քաղաքացիություն և այդ քաղաքացիության հիմքով հաշվառված է օտարերկյա պետության հասցեով՝ միևնույն ժամանակ պահպանելով ՀՀ հաշվառման հասցեն, նրա մշտկան բնակության վայրի հասցեն շարունակում է մնալ ՀՀ հաշվառման հասցեն:
Նախ անհրաժեշտ է իմանալ, որ <ՀՀ քաղաքացիության մասին> ՀՀ օրենքի համաձայն ՀՀ երկքաղաքացին ՀՀ-ի համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի:
<Բնակչության պետական ռեգիստրի մասին> ՀՀ օրենքի համաձայն մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառումը ռեգիստրի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներից մեկն է:
Հետևաբար, եթե ՀՀ քաղաքացին իրեն համարում է օտարերկրյա պետության բնակիչ, կարող է ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել օտարերկրյա պետության հաշվառման հասցեով»: