Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը։

Նիստի օրակարգում երկու հարց էր։ Առաջինը վերաբերում էր 2017 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը։ Մյուս հարցը վերաբերում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխության թեկնածուների քննարկմանը։

Նշենք, որ միջազգային հակակոռուպցիոն օրվան ընդառաջ՝ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին, տեղի կունենա ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն։ Հակակոռուպցիոն մրցանակներ են հանձնվելու հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա քաղաքացի/երիտասարդ», «Տարվա ԶԼՄ/Լրագրող», «Տարվա բիզնես կազմակերպություն» և «Տարվա ՔՀԿ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել