3.6 մլն դրամ վճարելով պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձը կխուսափի քրեական պատասխանատվությունից

Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ 2019թ.-ից հետո «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հանվելու է իրավական դաշտից: Այսինքն սա վերջին հնարավորությունն է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը, վճարելով 3.600.000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ Հայաստան: 2019թ.-ից հետո կմնա երկու ճանապարհ. կամ ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե վաղեմության ժամկետը չի անցել, կամ չվերադառնալ Հայաստան»,-նշված է գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել