Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը ներկայացրել է վերջին եռամսյակում կատարված ստուգումների արդյունքները:
Անցկացված ստուգումների շուրջ 70 տոկոսում եղել են խախտումներ: Վարչապետի հանձնարարականով եղել են նաև ստուգումներ խաղալիքի շուկայում: Իրականացվել է թե՛ չափագիտական, թե՛ որակական վերահսկողություն:
Քիչ են եղել չափագիտական խախտումները, սակայն եղել են որակական, մակնշման խախտումներ, որոնք հայտնաբերվել են լաբորատոր պայմաններում կատարված փորձաքննությունների արդյունքում:
Տեսչական մարմնի կողմից վեևրահսկողության ոլորտ է ընտրվել նաև կոսմետիկայի շուկան։
Սպառողների թեժ գծին կատարված շուրջ 175 զանգերից շուրջ 125-ը դուրս է եղել տեսչական մարմնի լիազորություններից. այս մասին հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, Խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Լիլիթ Գալստյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում