Ձմեռվա ընթացքում մինչև 22-24 աստիճան ցուրտ է սպասվում. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր տեղեկացրեց, որ ձմեռվա ընթացքում մինչև 22-24 աստիճան ցուրտ է սպասվում, տեղումների պակաս չի զգացվի:

Ջերմաստիճանը հիմնականում լինելու է նորմայի սահմաններում, սակայն կլինեն նաև ցուրտ օրեր:

«Ե՛վ հունվարին, և՛ փետրվարին տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում: Չնայած դրան, Կովկասի ամբողջ տարածքում և՛ դեկտեմբերի, և՛ հունվարին, և՛ փետրվարին տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն: Այսինքն, լինելու են ժամանակահատվածներ, երբ Հայաստանի տարածքը գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության տակ, լինելու են ժամանակներ, երբ գտնվելու է համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության տակ»,-նշում է Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ ցուրտ օդային հոսանքների ազդեցության պայմաններում Երևանի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կարող է հասնել  – 20-ից մինչև -22 աստիճան, իսկ բարձրադիր հատվածում -11 մինչև -13 աստիճան:

«Այս տարի նույնպես կլինեն օրեր, երբ արարատյան դաշտում կլինի մառախուղ, բայց անցած տարվա նման սառը օդի լճացում, արևի բացակայություն, նման երևույթ չի կանխատեսվում»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել