«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները այսօր հանդիպեցին ԿԳՆ նախարաի հետ և ներկայացրեցին 2 հիմնական առաջարկ, որից մեկը զինծառայության նոր կարգն է, որոնց տակ արդեն ստորագրել է 320 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, գիտնականներ:
«Առաջինը, որ կառավարությունը պետք է մշակի տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավարություն կտա ապահովել Գիտության և կրթության համակարգի զարգացման անընդհատականությունը, կոռուպցիայի բացառում»,-նշեց նա:
Երկրորդով նրանք առաջարկում էին 4 տարվա բակալավրի ընթացքում 1 ու կես տարվա ծառայություն իրականացնել, որը հնարավորություն կտա բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ, սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն, մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը:
«Թեման իսկապես կարևոր է, նուրբ թեմա է, բացարձակապես քաղաքական դաշտի մեջ չի, երիտասարդներ են, ովքեր իրենց ապագան պատկերացնում են, անձնական խնդիր չունեն լուծելու»,-ասաց ԿԳՆ նախարարը՝ հավելելով, որ հակասություն չկա բանակային ծառայության ու գիտության մեջ, այս խնդիրն արհեստական է:
Իսկ ուսանողների առաջին առաջարկի մասին ասաց, որ արդեն կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս անցնել բակալավրական կրթության,իսկ հետո իբրև սպա ծառայել:
«Այդ նույն սկզբունքի մի տարատեսակ կարիք ունենք ունենալու բակալավրիատից մագիստրատուրա: Նույն ձևով կարելի է առաջարկել, որ երիտասարդներն, ովքեր բակալավրիատն ավարտում են, գնան սպայական աստիճանի, մեկ տարի իրենց սպայական աստիճանը, երբ կսկսեն իրականացնել, և երկու տարի կաշխատեն, այս ընթացքում այս մեկ տարվա ընթացքում հնարավորություն կստանան իրենց մասնագիտական հմտությունները չկորցնել ու զբաղվել: Մեկ լուծումը կարող է այստեղ լինել»,– ասաց նա:
Նախարարը երկրորդ առաջարկի մասին ասաց, որ լուծումն արդեն Պաշտպանության նախարարության համակարգում է և եթե զորակոչ էլ լինի, կփորձեն հասկանալ՝ մասնագիտական որ ուղղություններն են, որոնք անհրաժեշտ են, անընդհատության խնդիր ունեն, կփորձեն ՊՆ-ի հետ այդ խնդիրը լուծել:
«Ավելի հեշտ լուծելի է թվում մագիստրատուրայից դեպի ասպիրանտուրան, քանի որ այստեղ ավելի շատ են կողմնորոշված»,- հայտարարեց նախարարը։