Վերջին 10 տարում ՀՀ ներմուծված մեքենաների կեսը շահագործվում է Երևանում. ՃՈ պետ

Մայրաքաղաքում տրաստպորտային միջոցների օրեցօր աճող թվաքանակի պատճառով ավելանում են խցանումները: Վերջին 10 տարում Հայաստան  ներմուծված տրասպորտային միջոցներից, որը մոտ 300 հազար է, կեսը կամ կեսից ավելին շահագործվում է Երաևան քաղաքում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Ճանապարհային ոստիկանությունը շրջանաձև երթևեկությամբ  մի շարք խաչմերուկներում իրականացվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որորնց արդյունքում  երթևեկության առավելությունը տրվում է շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրասպորտային միջոցներին:

«Փոփոխության արդյունքում խաչմերուկում գտնվող  տրասպորտային միջոցը առավելություն ունի ներս մտնող տրանսպորտային միջոցի նկատմամաբ», -նշեց նա:

Եգոր Կարապետյանի խոսքով՝ մտավախություն կար, որ Հանրապետության հարպարակի երթևեկությունը փոխելուց հետո վարորդները չեն կարողանա երթևեկել,  սակայն նրանք կարողացան արագ հարմարվել և ադապտացվել երթևեկությանը:

Որպես փոփոխության դրական լավ արդյունք ՃՈ պետը նշեց, որ փոփոխությունից հետո Հանրապետության հրապարակի տարածքում գրեթե տրանսպորտային միջոց չի մնում:

Հանրապետության հրապարակում փոփոխություններ են կատարվել նաև հետիոտների համար:

«Որոշ հետիոտնային անցումներ, օրինակ՝ Հրապարակի տարածքի որոշ անցումներ, 2018-ին 5-10 սմ կբարձրարանան և  հետիոտների համար անվտանգ կլինի հատել երթևեկային գոտին: Ի դեպ, նշված փոփոխությունների արդյունքում պակասել են ՃՏՊ-ներն այդ հատվածներում և այդ հատվածներում նաև վրաերթեր տեղի չեն ունեցել»,- նշեց նա:

Երթևեկելի գոտիների ավելացում է եղել նաև Կոմիտասի, Գայի և Տիգրան Մեծ պողոտաներում, Ագաթանգեղոս փողոցում : Այսուհետև նշված փողոցներով երթևեկող տրանսպորտային միջոցները ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար առանձին երթևեկելի գոտի կունենան, որպեսզի խոչընդոտ չստեղծվի իրենց հետևից երթևեկողի տրանսպորտային միջոցի համար:

«Արդեն թվով 14 խաչմերուկում աջ լուսացույցը մշտական վառվում է  կանաչ, որպեսզի տրանսպորտային միջոցն անարգել անցնի խաչմերուկը զիջելով հետիոտնին: Ձմռան ընթացքում ուսումնասիրությունները կշարունակվեն և գարնանը կսկսվեն փոփոխությունները: Արդեն մի քանի խաչմերուկում լուսացույցերն ու երթևեկությունը կարգավորող նշանները առավել տեսանելի վայրում են տեղադրվել և դա շարունակական է լինելու: Նշված փոփոխությունների շնորհիվ 20-30 տոկոս նվազել են վթարներն ու խախտումները, ի դեպ այս աշխատանքները 2018-ին պետք է ավարտենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել