Մատաղիսի հայտնի գործը դարձյալ հետաձգվեց մեղադրողի միջնորդությամբ

Այսօր` հոկտեմբերի 30-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց թիվ ՀՅՔՐԴ1/0046/01/08 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի` Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,5 և 7 կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Վերջիններս մեղադրվում են այն բանի համար, որ վեճի են բռնվել Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:

.

Հիշեցնենք, որ խոսքը Մատաղիսի զորամասում տեղի ունեցած 2 զինվորի սպանության մասին է: Դեպքը տեղի է ունեցել 2003թ. դեկտեմբերի 24-ին: Սպանության համար մեղադրյալները, այժմ նորից ամբաստանյալներ` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը Առաջին ատյանի դատավճռով դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանի վճռով` ցմահ ազատազրկման: Երեք տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո` Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, և գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Այժմ հանրությանը հայտնի Մատաղիսի գործը քննվում է Գյումրիում: 

.

Սույն գործը քննվում է 3 դատավորի կազմով` նախագահությամբ Հարություն Մովսիսյանի, դատավորներ Մարտին Սարոյանի և Արմեն Խաչատրյանի: Գործը ընդդատության կարգով Շիրակի մարզի դատարան ստացվել է 2009թ.-ին: 

.

Այսօր դատաքննությանը ներկա էին մեղադրողը, տուժողի իրավահաջորդը, մբաստանյալները և վերջիններիս շահերի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ լումյանը:

.

Դատաքննությանը չէր ներկայացել տուժողներից մեկի իրավահաջորդը, ինչի ապակցությամբ մեղադրողը փորձեց հետաձգել դատական նիստը, սակայն դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը:

.

Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրողը դատարանին միջնորդել էր սույն քրեական գործով վկաներ Լ. Ավետիսյանի, Ի. Գրիգորյանի և Ա. Հարությունյանի գտնվելու վայրը պարզել` կարևորելով նրանց հարցաքննությունը դատավարության ժամանակ, ինչպես նաև գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար: Դատարանը նախորդ դատկան նիստին բավարարել էր մեղադրողի միջնորդությունը, իսկ այսօր նույն միջնորդության վերաբերյալ տեղեկացրեց, որ դատարանը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ և դեռևս պատասխան չի ստացվել Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժնումից վկաների գտնվելու վայրի վերաբերյալ: 

.

Դատարանը հայտնեց, որ սույն գործն արդեն շուրջ 4 տարի քննվում է և անընդունելի է հարկի անհարկի դատական նիստը հետաձգել:

.

Դատարանը հետազոտված համարեց բոլոր ապացույցները և որոշեց անցնել դատական վիճաբանությունների փուլ: 

.

Մեղադրողն իր ճառի համար միջնորդեց ժամանակ տալ: Նախագահող դատավորը, հաշվի առնելով կողմերի կարծիքը, խորհրդակցելով մյուս դատավորների հետ, բավարարեց մեղադրողի միջնորդությունը և ճառին պատրաստվելու համար որպես ողջամիտ ժամկետ համարեց 1 շաբաթը:

.

Հաջորդ դատկան նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին ժամը 12.30-ին:

.

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել