Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:52-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:35
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7/15 հասցեում գտնվող երկհարկանի սուպերմարկետի երկրորդ հարկում:
Այրվել է սուպերմարկետի արագ սննդի կետի խոհանոցի (400 քմ) տանիքից մոտ 84 քմ հատված, ջերմահարվել՝ մոտ 150 մք հատված և գույքը՝ մասամբ: