Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սամվել Բաբայանը կապ չունի. կեղծ փողերի դրվագով ցուցմունք տվեց ամբաստանյալներից մեկը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստին կեղծ փողերի դրվագով հրապարկվեց ամբաստանյալ Ժորա Զաքարյանի ցուցմունքը։

Ամբաստանյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը․ «Իմ ծանոթ Անդրանիկ Քոչարյանը իմանալով, որ ես հասկանում եմ քիմիայից, ինձ բերեց մեկ հատ 20 եվրոյանոց թղթադրամ, որը կարմիր բծերով էր ծածկված ու հանձնարարեց ինձ մաքրել բծերը: Ես փորձեցի եղունգների մաքրման հեղուկով մաքրել այն: Գույնը մի քիչ մաքրվեց, բայց բծերը մնացին: Այնուհետև ես Անդրանիկից 5000 դրամ ուզեցի, NaOH լուծույթ գնելու համար, սակայն այդ լուծույթը նույնպես չօգնեց»,-նշված էր նախաքննական ցուցմունքում:

Նախաքննական ցուցմունքում քննիչի այն հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանը որևէ կապ ունի կեղծ փողերը մաքրելու հետ, ամբաստանյալը պատասխանեց. «Սամվել Բաբայանը կապ չունի»:

Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը նույնպես հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց և դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:
«Եղբայրս, Կարենը ինձ տվեց կարմիր գծերով թղթադրամներ, որպեսզի ես մարդ գնեմ, ով կմաքրի թղթադրամների վրայի նյութը, սակայն մի քանի անգամ փորձելուց հետո իմ ծանոթը` Ժորան, չի կարողացել մաքրել»,-ցուցմունքում նշել էր նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` նա չգիտի, թե այդ թղթադրամները իր եղբայրը որտեղից է վերցրած եղել և բացի վերոնշյալ թղթադրամներից, նա այլ թղթադրամներ չի տեսել, թեև ասել էին, որ «նոր խմբաքանակ է գալու»:

Վերջինս ցուցմունքի հրապարակումից հետո դատարանում հայտնեց, որ նախաքննության փուլում հարցաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է: Ինքը չի իմացել, որ թղթադրամները կեղծ են, քննիչն իր հարցն այնպես է տվել, թե արդյոք ինքը կապ ունի այդ կեղծ թղթադրամների հետ։
Մանրամասները՝ շուտով։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել