Անհայտ անձը կրակոցներ է արձակել«Արմենիա» բժշկական կենտրոնում

«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել հենց  կառույցի ներսում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրուցում հայտնեց ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը:

Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Զոհեր և վիրավորներ չկան, դեպքի մանրամասները ճշտվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել