Իգնատի Առաքելյանը Բելառուս կմեկնի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետանի նոր որոշման համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2017 թվականի սեպտեմբերի 20-22-ը կգործուղվի Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ Իգնատի Առաքելյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվի ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել