Մեկնարկել է ԱԺ քառօրյայի վերջին նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը:

Առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվեն քննարկված՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին», «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և այլ նախագծեր:

Օրակարգում են շարունակում մնալ մի շարք նախագծեր ևս՝ «Կուտակային կենսաթոշակների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր:

Նշենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում ներառված է 57 օրենսդրական նախաձեռնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել