Իրավագիտության պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադառնալով երեկ բիլիարդի սրահում աղջիկ գերեվարած և նրան սպանելու սպառանալիքներ տվող տղամարդու վնասազերծման օպերացիային, գրում է.
«Ընդամենը նախնական դիտարկում. պատանդ վերցրած կասկածյալ անձին վնասազերծելու գործը տվյալ իրավիճակում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը կատարեց անթերի, սակայն ճիշտ հակառակ պատկերն էր դեպքի վայրում գտնվող քաղաքացիների (մեկն անգամ իրեն թույլ տվեց քայլելով անցնել պառկած նշանառուի վրայով՝ շեղելով վերջինիս ուշադրությունը), ինչպես նաև հասարակական կարգի համար պատասխանատու ոստիկանների պարագայում, որոնք, ցավոք, մասամբ ստվերեցին իրենց պարտականությունները գերազանց կատարած գործընկերներին՝ գրեթե չտարբերվելով հետաքրքրասեր ու անկարգ մասնավոր անձանցից…»: