«Մենք ողջունում ենք Այովայի կողմից, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- գրառում է կատարվել ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այն ԱՄՆ47-րդ նահանգն է, որ ճանաչեց Ցեղասպանությունը: