«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 150 հազար դրամով

Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի  արձանագրությունից տեղեկանում ենք, որ կոմիտեն որոշել է «Գանձասար-Կապան-2»-«ՖԿ Արցախ» (ԱԽ011) խաղին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար,  ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` 1 (մեկ) խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Գանձասար-Կապան»
ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

Որոշել է նաև Մանկապատանեկան թիմի մարզիչ Բենիամին Մանուչարյանի (N 769) ոչ սպորտային պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` հայտարարել խիստ նկատողություն, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել