ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում ինֆեկցիոն ծառայությունների բարելավմանը։ Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին այդ ուղղությամբ հանձնարարականներ է տվել։ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին հանձնարարվել է առկա իրավիճակի վերլուծության հիման վրա մշակել և ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիր։ Նպատակը մայրաքաղաքում և մարզերում ծառայության որակի, հասանելության բարելավումն է, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմների արդիականացումը։