- ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը պետք է իրականացվի մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում` ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցման կետեր հանդիսացող ժամանման վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով:
- ԵՏՄ մաքսային սահմանով ԵՏՄ մաքսային տարածք «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներմուծած ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել սահմանային անցման ցանկացած կետից՝ առանց սահմանափակումների, բացառությամբ ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված՝ տարանցման պայմանների ապահովման նպատակով կիրառվող միջոցների։
- Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը ԵՏՄ մաքսային տարածքից դուրս իրականացվում է մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցման կետերով, որոնք հանդիսանում են արտահանման վայրեր` ԵՏՄ Մաքսային օրենսգրքի համաձայն։
- Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը կարող է իրականացվել միայն համապատասխան մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման միջոցառումների իրականացումից հետո, բացառությամբ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող էլեկտրաէներգիայի: Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ կարգավիճակ ունեցող ապրանքների տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով և օրենքներով սահմանված կարգով:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ Օրենք 147-րդ և 148-րդ հոդվածներ