Բարսելոնայի կենտրոնական հատվածում՝ Ռամբլա փողոցում, մինիվեն տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով 24 Horas իսպանական հեռուստաալիքին:
Ոտիկանությունը հաստատել է միջադեպի փաստն ու այն որպես ահաբեկչություն որակել: Զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կայարանն ու խանութները փակվել են:
Իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց չմոտենալ դեպքի վայրին, որտեղ գտնվում են շտապօգնության մեքենաները:
Նախնական տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհ են դարձել 13 անձ, վիրավորվել շուրջ 20 անձ. հաղորդում է elmundo.es իսպանական լրատվականը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: