Պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների գործունեության եռամսյակային գնահատականները

ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N348-Ն հրամանի (ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի 11-ից) համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների (գործակալների) և պոտենցիալ մասնակիցների գործունեության եռամսյակային գնահատականները:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են  ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գնահատվող ժամանակատվածն ընդգրկում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի հուլիսը: Գնահատման արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև՝

Առաջնային դիլերների ցանկ

Վարքագծի գնահատում 2017թ. 2-րդ եռամսյակ

Վարքագծի գնահատում 2017թ. 1-ին եռամսյակ

Վարքագծի գնահատում 2016թ. 4-րդ եռամսյակ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել