Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Սոֆյա Ռուբասկայան:
Աղբյուրը տեղեկացնում է, որ փաստաբանը լսել է առնվազն 20 կրակոց: Այլ մանրամասներ հայտնի չեն: «Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել են աշխատակիցները»,- ասել է նա:
Մոսկվայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան հայտնել է, որ դատարանից իրականացվել է աշխատակիցների և այցելուների տարհանում: Միջադեպի հստակ պատճառներ նա չի նշել: