Այսօր «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ Երևանի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց սահմանել գործի քննության հետևյալ հաջորդականությունը. կհարցաքննվեն տուժողները, վկաները, ամբաստանյալները, կհրապարակվի գործում եղած ապացույցները, կուսումնասիրվի իրեղեն ապացույցները:
Այսօր դատարան էին ներկայացել գործով տուժողներ Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը: Դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյան, Արտակ Բայադյան:
Գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը: Ըստ նրա՝ սկզբում պետք է հարցաքննել Արտակ Բայադյանին: Պաշտպանական կողմը դեմ էր միջնորդությանը:
Դատարանը, լսելով դատավարական կողմերին, որոշեց հետաձգել դատական նիստը մյուս դատական նիստին տուժողներից առաջինը Արտակ Բայադյանին հարցաքննելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31, ժամը 14:00-ին:
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net