7 օր առաջնագծում

Հուլիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իրավաբան.Net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել