Հունիսի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2017 թվականի հունիսի 12-ին` ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:

Այս մասին զգուշացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել