Ի գիտություն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրողների

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների օրինականությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպողների համար վերահրապարակվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որ տեղադրված է նախարարության պաշտոնական կայքի«Լիցենզիաներ, թույլտվություններ, գովազդ»բաժնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 (10) 59-00-75 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել