Ձևավորված պրակտիկայի համաձայն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա՝ հունիսի 8-ի նիստը սկսեց հերթական հանձնարարականներով։
Առաջինը վերաբերում էր սեզոնային մրգերի արտահանմանը։ Վարչապետը հայտնեց, որ գործադիրի կողմից կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման, բաց թողման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ։
«Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհան սկզբունքը»,- նկատեց վարչապետը և հանձնարարեց պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել ՀՀ-ում արտադրված սեզոնային մրգերի վարչարարության էապես պարզեցումը և գործըթնացը տնտեսվարողների համար մատչելի դարձնել։
Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր թեթև արդյունաբերության ոլորտին լրացուցիչ արտոնեություններ տրամադրմանը: Ըստ գործադիրի ղեկավարի՝ կառավարությունը պետք է նպաստի այս ոլորտի գործարարներին, ուստի նա հանձնարարեց բանակցություններ սկսել Երևանում և Երևանից դուրս թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանց կողմից լրացուցիչ աշխատատեղեր հիմնելու պատրաստակամության պարագայում նախատեսել արտոնեություններ։
Այնուհետև վարչապետն անցում կատարեց մսամթերքի ոլորտին։ Նրա հիշեց, որ կառավարությունն իր ծրագրով ամրագրել է հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթությունը․ «Անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հանրապետությունան ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը»,- ասաց պարոն Կարապետյանը՝ նշելով, որ որոշ մարզերում սպանդանոցներ չկան, ուստի նա հանձնարարեց մեկ ամսում ներկայացնել առաջարկութուններ խնդիրները լուծելու ուղղությամբ։
Կարդացեք նաև՝
«20-30 հազար դրամով Մալաթիա-Սեբաստիան պտտվում են, բերում են Երևանյան լիճ՝ որպես Սևան»․ վարչապետ
Մեկ օր շուտ սա պետք է անել․ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ձևավավորել միասնական թվայնացված միջավայր