«20-30 հազար դրամով Մալաթիա-Սեբաստիան պտտվում են, բերում են Երևանյան լիճ՝ որպես Սևան»․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա վերջին հանձնարարականը Զվարթնոց օդանավակայանում քաղաքացիների և զբոսաշրջիկների տեղափոխման ծառայությունների վերաբերյալ էր․ «Ուսումնասիրելով օդանավակայանում ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակը ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվների պայմաններին, նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունից օգտվում են ՀՀ քաղաքացիները և զբոսաշրջինկերը»,- ասաց վարչապետը և հանձնարարեց մեկ շաբաթում իրականացնել օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը, նա նաև առաջարկեց ոստիկանապետին նույն ժամկետում վարորդների կողմից իրավախախտումների բացահայատման և կանխարգելման ուղղությամբ քայլեր ձեռնարկել․ «Խնդիրը բոլորդ շատ լավ գիտեք՝  անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղը, Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն»,- զայրացած ասաց վարչապետը՝ նա հետաքրքրվեց, թե լիցենզիա տրամադրելու ժամանակ արդյոք պահանջում են, թե վարորդի տեսքը ինչպիսին պետք է լինի, այնուհետև դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ ոստիկանությունից ակնկալում է շատ կոշտ մեթոդներ․ «Անթույլատերի է, Հայստանի Հանրապետության զբոսաշրջիկի առաջին հանդիպումը հենց գալիս են դրանք, 20-30 հազար դրամով Մալաթիա-Սեբաստիան պտտվում են, բերում են Երևանյան լիճ՝ որպես Սևան»,- այս հանձնարականից հետո Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ մեկ տարի է ինչ աշխատանքներ են կատարում․ «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձիք միևնույն է ստանում են լիցենզիաներ, այդ հարցը մեզ լուրջ անհանգստություն է պատճառում։ Նույնիսկ այս վերջերս մենք միջոցառումներ անցկացրեցինք այն հիմնարկ ձեռնարկությունների կողքը, որտեղ ստանում են մեթոդային ծրագրի սահմաններ, գնում են, ստանում են, նստում տաքսի։ Մենք մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցողներին»,- ընդգծեց պարոն Գասպարյանը։

Վարչապետը նշելով, որ լիցենզավորումը չպետք է բարդացնել ի վնաս բիզնեսի, այդուհանդերձ հարկավոր է լուրջ զբաղվել խնդրով, նա նաև հորդորեց․ «Գիծ դրեք Երևան-Զվարթնոցով, ալտերնատիվ դրեք, որ յուրաքանչյուրը ինչ գին ուզենա, չկարողանա սահմանել»,- ամփոփեց գործադիրի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել