Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան ահաբեկչական հարձակումներ են եղել: Ըստ տարբեր աղբյուրների ահաբեկչությունները եղել են միաժամանակ՝ երեք տարբեր վայրերում. Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլի շրջանում։