Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան ահաբեկչական հարձակումներ են եղել: Ըստ տարբեր աղբյուրների ահաբեկչությունները եղել են միաժամանակ՝ երեք տարբեր վայրերում. Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլի շրջանում։
Ինչպես գրում է BBC-ին, կամրջի վրա միկրոավտոբուսը ժամում 80 կմ արագությամբ քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել երեք անձինք և դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Վրաերթի հետևանքով տուժել է հինգ մարդ։ Ինչպես վկայել են ականատեսները՝ տասնյակից ավելի անձինք տուժել են դանակավորների հարձակումից։
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Այժմ տարածքում պարեկում են զինված իրավապահներ։ Կասկածյալների ինքնությունը չի հաղորդվում, հայտնի չէ՝ արդյոք նրանց ձերբակալել են, թե՞ ոչ։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն։
Բորոու շուկայի տարածքում անհայտ անձը, կրկին դանակով, հարձակվել է մարդկանց վրա։
Վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացվել է կատարվածի մասին և արդեն իսկ ստացել է օգնության առաջարկներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և այլ երկրների ղեկավարների կողմից: