Կարեն Կարապետյանի որոշման համաձայն Արթուր Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն։
Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը՝
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976թ. հունիսի 9, ք. Երևան
Կրթություն
1993-1998թթ. սովորել է Մոսկվայի պետական կոմերցիայի համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետում և ստացել միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
2013-… – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:
2013-2013թթ. – «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ:
2011-2013թթ. – «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:
2011թ. մինչ օրս- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ մանկավարժական գործունեություն:
2008-2011թթ. – «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:
2005-2008թթ. – «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գնումների կազմակերպման վարչության պետ:
2001- 2005թթ. – «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքների ձեռքբերման և շուկայի ուսումնասիրման բաժնի պետ:
2000-2001թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գնումների կազմակերպման վարչության պետ:
2000թ. մայիս-Նոյեմբեր- «Անի» ՍՊԸ՝ գործադիր տնօրեն:
1999- 2000թթ. – «Իվան Կալիտա» ՍՊԸ՝ վաճառքի գծով գլխավոր տնօրեն:
1998-1999թթ. – «Յուգ Նեվթ» ՍՊԸ՝ նավթամթերքի իրացման գծով տնօրեն:
1993- 1996թթ. «Օլիմպիկ Քար» ՍՊԸ՝ վաճառքի գծով տնօրեն:
Այլ տվյալներ
2007թ. վերապատրաստման դասընթացներ է անցել Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում:
2009թ. ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2005թ. մինչ օրս «Վայոց Ձոր ներդրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության հիմնադիր անդամ է: