Երեք երեխաներ թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել

Մայիսի 29-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2004 թ. ծնված Միլենա Խ.-ն, 2006 թ. ծնված Գրիգորի Խ.-ն և 2013 թ. ծնված Սարգիս Խ.-ն:
Պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, իրենց տանը սունկ ուտելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել