Ի՞նչ կենսագրություն ունի Սեդրակ Բարսեղյանը

Կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Սեդրակ Բարսեղյանն այս պաշտոնը զբաղեցվում է այս տարվա փետրվարի 2-ից: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ., 26 հուլիսի, ք. Երևան

Կրթություն
1999-2003թթ.-Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
2007-2009թթ.-Հայաստանի ամերիկյան համալսարան
2015 թ. – ԱՄՆ, Բոստոն, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց

Աշխատանքային գործունեություն
2007-2011թթ.-«Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ` հաշվառող, վերահսկիչ
2011-2013թթ.-ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
2013 մայիս-հոկտեմբեր-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական
2013 -2016թթ.  –  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական
2016թ. փետրվար-հուլիս – ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2016թ. հուլիս-սեպտեմբեր – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական
2016 թ. սեպտեմբերի 20 – 2017 թ. փետրվարի 2՝ ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար
2017 թ. փետրվարի 2-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

Այլ տվյալներ
Զինապարտ է, սերժանտ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել