Կառավարության այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն մինչ օրակարգային հարցերին անցելը մի շարք հանձնարարականներ տվեց: Նախ նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Երևանում ու մարզերում կան դեղերի շուրջօրյա ապահովման և հասանելիության խնդիր:
Այս խնդիրն ի հայտ է եկել Ծաղկաձորում, սակայն վերաբերում է նաև այլ բնակավայրերի: Վարչապետը հանձնարարեց առողջապահության նախարարին 1- ամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի բնակավայրերում 24 ժամյա և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների ապահովման հնարավորությունը և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ:
Հանձնարարվեց նաև բանակցել գործող դեղատնային ցանցերի հետ՝ տարբեր բնակավայրերում հերթապահ դեղատներ ապահովելու նպատակով:
Մյուս հանձնարարականն ուղղված էր արտակարգ իրավիճակների նախարարին: խնդիրների վերաբերյալ: Վարչապետ խոսքով, ԱԻ նախարարություն այցի ընթացքում վեր են հանվել խնդիրներ տեխնիկական փորձաքննության ոլորտում. «Փորձաքննության իրականացման ոչ պատշաճ դեպքերն իրական վտանգ են ներկայացնում մեր համաքաղաքացիների առողջության ու անվտանգության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծում»:
Նախարարին հանձնարարվեց 1-մսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել այս ոլորտի խնդիրների համալիր լուծման առաջարկություններ, տեխնիկական փորձաքննության ոչ պատշաճ իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցներ սահմանել: