Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները 2017 թվականի մայիսի 19-ից համարվում են դադարած: Նման հրամանագիր է այսօր ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ստորև ներկայացնում ենք պարոն Գրիգորյանի կենսագրությունը․
Ծնվել է 1952 թվականին ՀՀ Թումանյանի շրջանի Ձաղիձոր ավանում։
1970 թվականից մինչև 1972 թվականը ծառայել է խորհրդային բանակում։
1972 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1979 թվականից մինչև 1996 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։
1996 թվականից աշխատել է Թումանյանի շրջանի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Իրավաբան.net