Հանձնաժողով է ստեղծվել՝ ՀՀ նախագահի կարգադրության համաձայն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրա¬պետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

Մերի Հարությունյան Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Մարգարիտ Ազարյան Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արա Երջանկյան Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

Դավիթ Մուրադյան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Մարատ Օրդյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերի բովանդակության վերահսկող, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել