Սերժ Սարգսյանի հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ նոր հրամանագիր ստորագրեց.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»:

 Իրավաբան.net    

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել