ԱԺ նախագահի երկու թեկնածուները՝ քաղաքական համերաշխության մասին

Ընթանում է 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը: Այժմ պետք է փակ քվեարկությամբ ընտրվի ԱԺ նախագահը: Ինչպես նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է Արա Բաբլոյանի թեկնածությունը: «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջարկվեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նրա կենսագրությունն ու փորձառությունը:

Նախքան քվերակությունը հարցերի ժամանակ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց. «ԱԺ նախագահի հարգելի թեկնածու, դուք առաջադրվել եք մի պաշտոնում, որը ՀՀ-ում իր ազդեցիկությամբ երկրորդ պաշտոնն է և զգալի ազդեցություն ունի որոշումների կայացման վրա, իսկ 2018 թ.-ից հետո այն բազմապատկվելու է: ՀՀ-ում պետական պաշտոնատար անձինք և հանրային իշխանության ներկայացուցիչները պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, ինչպիսի՞ կոնկրետ հիմնախնդիրներ եք տեսնում այս ոլորտում և ի՞նչ աստիճանակարգով պետք է այն լուծվի»: Նա նաև հարց բարձրացրեց քաղաքական փոքրամասնություն և մեծամասնություն հարաբերությունների և դրանց ներդաշնակեցմանն ուղղված քայլերի մասին:

Ի պատասխան հարցին, Արա Բաբլոյանը նշեց. «Մեր գալիք անելիքներից կարևորագույնն այն է, որ պետք է էլ ավելի ընդլայնենք և ամրապնդենք մարդու իրավունքները, մնացածն ինչ- խոսք, հայտնի է ԱԺ պատգամավորներն, մի կողմից համապատասխան օրենսդրական դաշտի բարեփոխումներով, մյուս կողմից՝ մեր հետևողական մոտեցումներով, որովհետև, եթե մենք՝ ԱԺ պատգամավորներս հետամուտ չլինենք մեր որոշումների իրականացմանը, ապա մենք չենք կաորղ ստեղծել իրավական պետություն և չենք կարող իրականացնել այն, ինչ-որ մեր առջև դնում է Սահմանադրությունը: Մեծամասնություն և փոքրամասնություն, իշխանություն-ընդդիմություն.. այս առումով ես նույնպես հստակ ներկացարել եմ իմ դիրոքորոշումը, որ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ունենանք հստակ երկխոսություն, համագարոծակության հնարավորություն, որովհետև մեր նպատակը ոչ թե պաշտոնները գրավելն է, այլ պատասխանատվությունն ունենաը, ժողովրդին ծառայելն է: Անկախ նրանից, թե լավ մտքերը որ կողմից կներկայացվեն, ինձ համար շատ կարևոր են, և եթե ընտրվեմ, կիրականացնեմ դրանք»:

Քաղաքական փոքրամասնություն և մեծամասնություն հարաբերությունների մասին հարցն Արտակ Զեյնալյանի կողմից ուղղվեց նաև Էդմոն Մարուքյանին:  Այդ մասին նա պատասխանեց.

«Կարծում եմ, որ ՀՀ քաղաքական մշակույթը հետևյալն է, դուքք տեսա, թե ինչպես ընդունվեց մի որոշում, որը կապված էր հաշվիչ հանձնախմբի հետ, միգուցե ոչ այդքան կարևոր, բայց որոշման ընդունման ընթացակարգը խոսում է հայկական քաղաքական մշակույթի մասին: Իսկ մենք ի՞նչ ենք ասում՝ մենք շատ ենք, ուրեմն մենք ճիշտ ենք: 5 տարի դա եղել է ՀՀԿ խմբակցության մոտեցումը՝ մենք շատ ենք, ուրեմն մենք ճիշտ ենք: Ես շատ մեծ հույս ունեմ, որ 5 տարում եղած այդ խնդիրները հիմա չկան: Ես կարծում եմ, ենթադրում եմ, կցանկանայի որ այնպես լիներ, որ հիմա ՀՀԿ-ն ասեր՝ մենք շատ ենք, լսում ենք ձեր կարծիքը, և լսում ենք ոչ թե ուղղակի լսելու համար, այլ լսելու և հաշվի առնելու համար: Քաղաքական կոմպրոմիսների արդյունքում արող է լինել այն քաղաքական համերաշխությունը, ինչի մասին դուք ասում եք: Այլ կերպե ես քաղաքական համերաշխություն չեմ պատկերացնում»,-ընդգծեց Մարուքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել