Այսօր Փոքր և միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիան տարեկան 3-րդ համագումարի հանդիսավոր միջոցառման ժամանակ շնորհակալագրեր հանձնեց փոքր և միջին բիզնեսի խնդիրներ լուծման հարցում աջակցություն ցուցաբերած գործընկերներին, պետական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Շնորհակալագիր հանձնվեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban.net լրատավական կայքի խմբագրակազմին՝ ՓՄՁ խնդիրների օպերատիվ լուսաբանման և ՓՄՁ ներկայացուցիչների ձայնը լսելի դարձնելու համար: