Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Էդուարդ Մանուկյանի շարունակվեց թիվ ՇԴ/0099/01/12 քրեական գործով դատաքննությունը ըստ մեղադրանքի Սուսաննա Մարտիրոսյանի և Նարինե Մովսիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2,6 կետերով նախատեսված հանցագործության կատարման համար:
.
Նշեմ, որ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ քաղաքացի Հ. Մ.-ին ստիպել են Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, նրան շուրջ չորս ամիս ստիպել են զբաղվել պոռնկությամբ, և ստացել են մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7.500 ԱՄՆ դոլլար գումարը: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
.
Դատաքննությանը ներկա էին մեղադրող` ՀՀ Գլխավոր Դատախազության դատախազը, ամբաստանյալները և նրանց պաշտպանները, իսկ տուժողը դատարանի ցուցումով բերման էր ենթարկվել, քանի որ խուսափում էր դատարանի կողմից պատշաճ ուղարկված ծանուցագրով ներկայանալ դատական նիստերին:
.
Դատարանը ՀՀ քրեական դատավարության ընթացակարգի համաձայն հարցաքննեց տուժողին, նախապես զգուշացնելով սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նորմը:
.
Վերջինս իր ցուցմունքում նշեց, որ խաբեությամբ իրեն տարել են Թուրքիա Տրապիզոն քաղաք իբր որպես դայակ աշխատելու համար, սակայն խաբել և ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Վերջինս նշեց, որ թեև իր անձնագիրը չեն վերցրել իրենից, սակայն սպառնալիքի և գումար չունենալու պատճառով չի կարողացել վերադառնալ Հայաստան:
.
Լինելով անօգնական վիճակում, չունենալով գումար և չիմանալով թուրքերեն, չի կարողացել որևիցե մեկից օգնություն խնդրել, իսկ հետո երբ քիչ թե շատ սովորել է թուրքերեն, ինքը չի համարձակվել խնդրել ոչ մեկի օգնությունը` ամբաստանյալ Սուսաննայի (մականունը Դոկտոր) սպառնալիքների պատճառով, վերջինս սպառնացել է տուժողի հարազատներին հայտնել թե ինչով է զբաղվում Թուքիայում:
.
Թերևս տուժողը արդեն չվախենալով «Դոկտորի» սպառնալիքներից և չորս ամիս անց ծանոթի միջոցով դիմել է ոստիկակություն և իրեն արտաքսել են երկրից:
.
«Սպիտակ ստրկության» զոհը խնդրեց չլուսանկարահանել, այլապես կյանքին վերջ կտա:
.
Դատական նիստը տևեց մոտ երեք ժամ: Դատարանը որոշեց անցնել դատական վիճաբանությունների փուլին և հաջորդ դատական նիստ նշանակեց նոյեմբերի 1-ին ժամը 14.00-ին:
.
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր – Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net