ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը որոշում է կայացրել ս/թ մայիսի 4-ին նախազգուշական գործադուլ անել դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդրները բարձրաձայնելու նպատակով: Այս մասին հայտարարություն են տարածել հենց դպրոցի մակավարժական կոլեկտիվը: Նրանք բաց նամակով դիմել են նաև ՀՀ ԿԳ նախարարին:
«Մեր պահանջները.
1. Դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում
2. ՈՒսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում»,- նշվում է նամակի մեջ: