«Խոսք է գնում մի քանի հարյուր միլիոն դրամի մասին»․ ԵՄ դրամաշնորհային գումարների հափշտակման գործ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային գումարների հափշտակության աղմկահարույց գործով խոսք է գնում մի քանի հարյուր միլիոն դրամի մասին։ Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը․ «7 դրվագով մեղադրանք է առաջադրվել, խոսքը գնում է մի քանի հարյուր միլիոն դրամի մասին, ծավալները ստուգելու, պարզելու, ամբողջացնելու գործողությունները շարունակվում են»,- ասաց տիկին Տռուզյանը։

Հիշեցնենք՝ սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ) մեղադրան է առաջադրվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին։

Քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ։ Սոնա Տռուզյանի խոսքերով՝ չարաշահումներ հայտնաբերվել են 2009-2014թթ․ տարբեր ծրագրերի համար հատկացված դրամաշնորհներից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել