«Մեքենադ կարող է 15 րոպեների մեջ այսպես այրվել, իսկ դու կողքը կանգնած չկորողանաս ոչինչ անել»

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր «Gus HO» հրապարակվել է իր այրված մեքենայի լուսանկարը, դեպքը գրանցվել է «Զվարթնոց» օդանավակայանում, օգտատերը գրել է․ «Երբեք չէի մտածի, որ պետության համար կարևոր նշանակություն ունեցող վայրում անվտանգության նորմեր ընդհանրապես պահպանված չեն, ու մեքենադ կարող է 15 րոպեների մեջ այսպես այրվել, իսկ դու կողքը կանգնած չկորողանաս ոչինչ անել, քանի որ ավտոկայանատեղի ոչ հակահրդեհային համակարգն է աշխատում, ոչ էլ մոտակա կայանում ջուր կա»։

Ի դեպ, նշենք՝ պատկան մարմինները հոգացել են, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեսախցիկներ տեղադրվեն՝ վարորդների խախտումները արձանագրելու համար, սակայն անվտանգության կանոնների մասին, դատելով գրառումից, մոռացել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել